Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայաստանում պետք է ներդրվի «Անվտանգ վիրաբուժություն» ծրագիրը. Այրազատ Կազարյան

Հայաստանում պետք է ներդրվի  «Անվտանգ վիրաբուժություն» ծրագիրը. Այրազատ Կազարյան

Օրերս Ամերիկյան համալսարանում՝ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար Գեւորգ Յաղջյանի նախաեռնությամբ, դասախոսությամբ հանդես եկավ նորվեգաբնակ հայ բժիշկ Այրազատ Կազարյանը: 

 

2001 թվականին Այրազատ Կազարյանն ավարտել է Ի․ Մ․ Սեչենովի անվան Մոսկայի բժշկական ակադեմիան (Մոսկվա, Ռուսաստան), այնուհետև 2001-2007թթ. աշխատել է նույն ակադեմիայի երկրորդ վիրահատական բաժնում: 2003թ.  բժիշկ Կազարյանը ստանում է դոկտորի աստիճան «Լյարդի ախտաբանությամբ տառապող հիվանդների բուժման նոր, մինիմալ վնասակար մեթոդներ․ լապարոսկոպիայի և էքստրակորպորալ բարձր ինտենսիվության վրա կենտրոնացված ուլտրաձայն» թեզի շնորհիվ: 2007 թվականին բժիշկ Կազարյանը Ռիքսհոսպիտալեթի Օսլոյի համալսարանական հոսպիտալում (Օսլո, Նորվեգիա) միանում է պրոֆեսսոր Բյորն Էդվինի խմբին: 2014 թվականից աշխատում է Նորվեգիայի Կիրկենես քաղաքի հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքում:

 
Ս/թ սեպտեմբերի  2-ին Այրազատ Կազարյանը Օսլոյում պարգեւատրվեց Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդի ոսկե մեդալով` բժշկական հետազոտություններում մեծ ներդրում ունենալու համար:

 

Հայաստանում պետք է ներդրվի  «Անվտանգ վիրաբուժություն» ծրագիրը. Այրազատ Կազարյան


Ամերիկյան համալսարանում իր  դասախոսության թեմայի շուրջ զրուցեցինք բժիշկ Կազարյանի հետ:


–   Բժիշկ Կազարյան, ներկայացրեք, խնդրեմ, Ձեր զեկույցի թեման:


–   Մինիմալ ինվազիվ վիրաբուժությունում կատարած իմ գիտական  աշխատանքի համար եմ ստացել մրցանակ, որը, բացի հպարտությունից, նաև պատասխանատվություն է առաջացնում:


Այսօրվա զեկույցս նվիրված է ապահով վիրաբուժությանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկար տարիներ է, ինչ մշակել է անվտանգ վիրահատության ուղեցույց, որն օգնում է խուսափել վիրահատական շատ բարդություններից և թյուրիմացություններից: Ըստ ուղեցույցի` վիրաբույժը, անեսթեզիոլոգը և բուժքույրերը մինչ վիրահատությունը պետք է կանխարգելիչ ստուգում կատարեն պացիենտի ընդհանուր առողջական վիճակի, առանձնահատկությունների և տեխնիկական այլ մանրամասների շուրջ: Ըստ հիվանդի օրգանիզմի պետք է ընտրվի, թե ինչպիսի անեսթեզիա իրականացնել վիրահատական ամողջ գործընթացի ժամանակ: Որոշմանը պետք է մասնակցի վիրահատական անձնակազմը:  Ծիծաղելի է թվում, բայց անգամ այսօր մենք ապահովագրված չենք թյուր վիրահատությունից, երբ մի ոտքի փոխարեն կարող են վիրահետել մյուսը  կամ,  առհասարակ, սխալ օրգան վիրահատել:  


Նորվեգաբնակ հայ բժիշկ Այրազատ Կազարյան–   Անվտանգ վիրաբույժությունը ներառում է միայն նախավիրահատակա՞ն գործողություններ:


–   Բնավ՝ ո՛չ: Վիրահատությունից հետո ևս շատ բարդություններ կարող են առաջանալ անփութության հետևանքով: Օրինակ, հնարավոր է ինչ-որ գործիք մոռանալ պացիենտի մարմնում կամ, ասենք, մոռանալ  հեռացված ուռուցքը հիստոլոգիական հետազոտության ուղարկել: Հետվիրահատական բարդությունները ևս ճակատագրական են, պետք է  հետևողական լինել ամբողջ գործընթացին, աշխատել թիմով և լրացնել միմյանց՝ անհրաժեշտության դեպքում:  


–   Ինչքանո՞վ է իրատեսական այդ ուղեցույցների ներդրումը հայաստանյան առողջապահական համակարգ:


–   2012թ. Անվտանգ վիրաբուժության ուղեցույցը պաշտոնապես հաստատվել է Նորվեգիայի առողջապահական համակարգում: Ուղեցույցին հետևելը  պարտադիր է, իսկ այն շրջանցողները պատասխանատվություն են կրում օրենքի առաջ:  Հայ վիրաբույժները հետաքրքրված են ծրագրով, սակայն այն ուժ կստանա միայն Առողջապահության նախարարության հաստատումով:  Առանձին մասնագետներ կարող են հետևել ուղեցույցին, բայց դա դեռ  արդյունք չի ապահովում: Անվտանգ վիրահատության ուղեցույցը պետք է  պարտադիր լինի  յուրաքանչյուր հիվանդանոցում, վիրահատական յուրաքանչյուր թիմի համար:


Ի դեպ, Այրազատ Կազարյանը հրավիրվել է՝ մասնակցելու 2015 թվականի հուլիսի 2-4-ը Հայաստանում կայանալիք Հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարին

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ